ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

29 թիմեր և ընկերություններ կմրցեն իրենց ինովացիոն ու տեխնոլոգիական նախագծերով

29 թիմեր և ընկերություններ կմրցեն իրենց ինովացիոն ու տեխնոլոգիական նախագծերով
23.05.2015 | 16:39

Մայիսի 25-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կմեկնարկի Գյումրու և Վանաձորի համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի 3-րդ փուլի եզրափակիչը։
Մրցույթը կազմակերպում է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ: Ծրագիրը կնպաստի Հայաստանում ձևավորել տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար բարենպաստ միջավայր, կխթանի տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ստեղծմանը ոչ միայն Երևանում, այլև ՀՀ մարզերում։
Մրցույթը Գյումրի և Վանաձոր քաղաքի մասնագետներին հնարավորություն է ընձեռում ապրել ու աշխատել իրենց քաղաքում և միաժամանակ հնարավորություն է տալիս դուրս գալ միջազգային ասպարեզ և գտնել գործընկերներ, հաճախորդներ: Մյուս կողմից, մրցույթը կարևոր է նրանով, որ ուղղորդում է երևանյան և այլ մարզերի թիմերին ու ընկերություններին դեպի Գյումրի և Վանաձոր՝ օգտագործելով Գյուրու և Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնների հնարավորությունները։
Գյումրու և Վանաձորի համաֆինասնավորվող դրամաշնորհների եզրափակիչ փուլին կմասնակցեն 29 թիմեր և ընկերություններ։ Դրամաշնորհների քանակը սահմանափակ չէ, այն բոլոր թիմերը, որոնց ծրագրերը բարձր կգնահատվեն գնահատող հանձնաժողովի կողմից, կստանան դրամաշնորհ: Մրցույթի հաղթողները կհայտարարվեն մայիսի 25-ին, ժամը 18։00-ին, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում։

Դիտվել է՝ 2201

Մեկնաբանություններ