Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

200 միլիոն դոլարի արտոնյալ արտահանման վարկը թույլ կտա ընդլայնել ԶՈՒ զինանոցը

200 միլիոն դոլարի արտոնյալ արտահանման վարկը թույլ կտա ընդլայնել ԶՈՒ զինանոցը
27.06.2015 | 01:28

Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում այսօր անդրադարձ է եղել նաև 200 միլիոն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկի տրամադրման համաձայնագրի ստորագրմանը: Սերժ Սարգսյանի խոսքով, համաձայնագիրը թույլ կտա զգալիորեն ընդլայնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանոցի ժամանակակից սպառազինման տեսականին:

Դիտվել է՝ 1863

Մեկնաբանություններ