ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
08.09.2015 | 00:01

Մեր առջև՝ մեր խորհուրդների հանդիմանությունն է նա։ Ծանր է մեզ համար նաև նրան տեսնելը, որովհետև նրա կյանքը նման չէ ուրիշների կյանքին, և այլազան են նրա վարքի շավիղները։ Նա մեզ գարշանք է համարում և խորշում է մեր ճանապարհներից, ինչպես պղծությունից, երանի է տալիս արդարների վախճանին և հպարտանալով Աստծուն հայր է կոչում։ Տեսնենք արդյոք ճշմարի՞տ են նրա խոսքերը և փորձենք իմանալ, թե ինչ է լինելու նրա վախճանը։ Եթե, արդարև, Աստծու որդի է, ապա թող Աստված պաշտպանի և ազատի նրան հակառակորդների ձեռքից։


Իմաստություն Սողոմոնի 2. 14-18

Դիտվել է՝ 1399

Մեկնաբանություններ