ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
29.09.2015 | 00:02

Մենք խրվեցինք անօրենության և կորստյան շավիղների մեջ, գնացինք անկոխ անապատներով և չճանաչեցինք Տիրոջ ճանապարհները։ Ի՞նչ շահ բերեց մեզ հպարտությունը, և ի՞նչ նպաստ բերեց մեզ հարստությամբ պարծենալը։ Այդ ամենն անցավ ինչպես ստվեր ու թռավ ինչպես մարդու վաղանցուկ համբավ, ինչպես ուռած ջրերը ճեղքող նավ, որի անցնելուց հետո անհնարին է գտնել նրա հետքերը և թողած շավիղները ալիքների մեջ։


Իմաստություն Սողոմոնի 5. 7-10

Դիտվել է՝ 1424

Մեկնաբանություններ