Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
02.10.2015 | 00:01

Նրանք, որ իրենց հույսը դրել են Աստծու վրա, պիտի իմանան ճշմարտությունը, և նրանք, որ հավատարիմ են, սիրով պիտի սպասեն նրան, քանզի սրբերի համար են նրա շնորհները և ողորմությունը, և իր ընտրյալների համար է նրա այցելությունը։ Իսկ ամբարիշտները, որոնք արհամարհեցին արդարությունն ու ապստամբեցին Տիրոջ դեմ, պիտի կրեն իրենց պատիժը՝ իրենց խորհուրդներին համապատասխան։ Արդարև, ով անարգում է իմաստությունն ու խրատը, թշվառական է. ունայն է նրա հույսը, անօգուտ է նրանց վաստակը, և պիտանի չեն նրանց գործերը։


Իմաստություն Սողոմոնի 3. 9-12

Դիտվել է՝ 1250

Մեկնաբանություններ