Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
09.10.2015 | 00:02

Հանգուցյալ արդարը դատապարտում է կենդանի ամբարիշտներին, և վաղ հասունության հասած երիտասարդությունը դատապարտում է բազմամյա անիրավ ծերությունը։ Իմաստունի վախճանը տեսնում և չեն հասկանում, թե ինչ է խորհել Տերը նրա մասին և ինչից է զգուշացրել նրան։ Մարդիկ կտեսնեն և կարհամարհեն նրան, մինչդեռ Տերը պիտի ծիծաղի նրանց վրա։ Եվ դրանից հետո նրանք պիտի լինեն անարգ կործանման և ամոթանքի մեջ՝ հավիտենական մեռելների հետ, որովհետև Տերը պիտի պայթեցնի նրանց ուռած անշշունջ մարմինները, հիմքերից պիտի շարժի նրանց, մինչև որ նրանք իսպառ խոպան դառնան, տանջվեն ցավերի մեջ, և պիտի կորչի նրանց հիշատակը։


Իմաստություն Սողոմոնի 4. 16-19

Դիտվել է՝ 1292

Մեկնաբանություններ