Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Անցկացվելու է շների մակաբուծային հիվանդությունների անվճար հետազոտություն

Անցկացվելու է շների մակաբուծային հիվանդությունների անվճար հետազոտություն
09.10.2015 | 15:36

ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը 2015 թվականի հոկտեմբերի 12- 16 անց է կացնելու շների մակաբուծային հիվանդությունների անվճար հետազոտություն: Տեղեկությունների համար կարող եք դիմել՝ զանգահարելով 374 10 454031 հեռախոսահամարով կամ այցելելով ք. Երևան, Էրեբունի 12 հասցեով:

ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Դիտվել է՝ 2356

Մեկնաբանություններ