ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ռուսաստանը կստեղծի գրոհային նոր համակարգ՝ հակազդելու ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանությանը

Ռուսաստանը կստեղծի գրոհային նոր համակարգ՝ հակազդելու ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանությանը
11.11.2015 | 14:22

ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանությանը հակազդելու նպատակով Ռուսաստանը գրոհային նոր զենքեր կտեղակայի՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ: Վաշինգտոնը փորձում է «որոշիչ ռազմական առավելություն ունենալ» Ռուսաստանի նկատմամբ, սակայն Մոսկվան կստեղծի գրոհային համակարգ, որը կխոցի ցանկացած հակահրթիռային պաշտպանություն, վստահեցրել է Պուտինը:

Դիտվել է՝ 1650

Մեկնաբանություններ