ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Առանձին մրցաշար

Առանձին մրցաշար
20.11.2015 | 02:39

Իսպանիայի ու Պորտուգալիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգաները քննարկում են միացյալ մրցաշար կազմակերպելու հնարավորության հարցը։ Այն նախատեսված է անվանակոչել Իբերիայի լիգա: Տարընթերցումներից խուսափելու համար Լա լիգայի գլուխ Խավիեր Տեբասն իր կոլեգայի հետ հանդես է եկել լրացուցիչ բացատրությամբ, որ խոսքը ոչ թե Իսպանիայի ու Պորտուգալիայի առաջնությունները միավորելու, այլ առանձին մրցաշար ստեղծելու մասին է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 644

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ