Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Պուտինը նշել է, թե որն է Ռուսաստանի գլխավոր սպառնալիքը

Պուտինը նշել է, թե որն է Ռուսաստանի գլխավոր սպառնալիքը
03.12.2015 | 16:02

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրին սպառնացող հիմնական վտանգն է համարել Սիրիայում կռվող զինյալներին, որոնց թվում ՌԴ-ից ու ԱՊՀ-ից մեկնածներ կան: «Նրանք գումար են ստանում, զենք, ուժեր են կուտակում և եթե հաղթեն այնտեղ, անխուսափելիորեն կհայտնվեն մեզ մոտ, որպեսզի վախ ու ատելություն սփռեն, պայթեցնեն, սպանեն, տանջեն մարդկանց»,-ասել է Պուտինը՝ նշելով, որ իրենք պարտավոր են նրանց ոչնչացնել հեռվում: Պուտինը հավելել է, որ հենց այդ պատճառով էլ որոշում է կայացվել Սիրիայում օդային գործողություն սկսել։
ՌԴ նախագահի խոսքով՝ այնտեղ ռուս զինծառայողները կռվում են նախ իրենց երկրի համար՝ ապահովելու ՌԴ քաղաքացիների անվտանգությունը։

Դիտվել է՝ 1523

Մեկնաբանություններ