ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«Լիվերպուլի» բացված ախորժակը

«Լիվերպուլի» բացված ախորժակը
04.12.2015 | 02:27

Անգլիայի գավաթի խաղարկության մեկ քառորդի շրջանակներում «Լիվերպուլը» 6։1 հաշվով պարտության է մատնել «Սաուտհեմպտոնին»: Երեք գոլի հեղինակ է դարձել Դիվոկա Օրիգին, նրանից մեկով է պակաս եղել Դենիել Ստարիջի արդյունքը: Բոլոր դեպքերում նշենք, որ Յուրգեն Կլոպին, արդեն որերորդ դեպքն է, հաջողվել է բացել թիմի գոլային ախորժակը:
Խոշոր հաշիվ է գրանցվել և «Մանչեստր Սիթի»-«Հալ Սիթի» դիմակայությունում՝ 4:1: Երկուական անպատասխան գոլի առավելությամբ հաղթանակ են տոնել «Էվերտոնն» ու «Ստոկ Սիթին»: Առաջինի մրցակիցը եղել է «Միդլսբրոն», երկրորդինը՝ «Շեֆիլդը»:
Արքայական գավաթի խաղարկությունից (Իսպանիա) նշենք արտագնայում Մադրիդի «Ռեալի» ու «Աթլետիկոյի» հաղթանակները «Կադիսի» (3։1) ու «Ռեուս Դեպորտիուի» (2։1) նկատմամբ (հաղթական ավարտ են ունեցել նաև լա լիգան ներկայացնող «Վալենսիայի», «Սևիլիայի», «Սելտայի», «Բետիսի», «Դեպորտիվոյի» մասնակցությամբ հանդիպումները)՝ ավելացնելով, որ եթե Անգլիայում գավաթային հանդիպումները մոտ են եզրագծին, ապա Իսպանիայում ընդամենը մեկ տասնվեցորդի փուլն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 780

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ