ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Կլիչկոն կփորձի ռևանշի հասնել

Կլիչկոն կփորձի ռևանշի հասնել
04.12.2015 | 02:33

Թայսոն Ֆյուրիին բոլոր չեմպիոնական գոտիները հանձնած Վլադիմիր Կլիչկոն (երեք մրցավարներն էլ առավելությունը տվել են բրիտանացուն) դեկտեմբերի 2-ին հայտնել է մատչ-ռևանշի ցանկության մասին, ու պրոֆեսիոնալ բռնցքամարտի նորընծա չեմպիոնը չի կարողանա հրաժարվել հանդիպումից, քանի որ պայմանագրում այդ մասին հատուկ կետ կա: Ամենայն հավանականությամբ, մարտը կկայանա «ՈՒեմբլիում»: Կոնկրետ ժամկետի առնչությամբ դեռևս հստակություն չկա, սակայն բոլոր դեպքերում, գալիք ամառվանից ուշ չի լինի, եթե, իհարկե, արտառոց որևէ բան չպատահի: Պիտեր Ֆյուրին, ով Թայսոն Ֆյուրիի մարզիչն ու հորեղբայրն է, համոզված է, որ առաջիկա հանդիպումում իր սանն ավելի համոզիչ կլինի՝ «համոզիչ» բառի տակ նկատի ունենալով նոկաուտով ավարտը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 779

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ