ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«Եվ յոթերորդ օրը...»

«Եվ յոթերորդ օրը...»
08.12.2015 | 00:38

Դեկտեմբերի 7-ին` ժամը 19.00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ 1988 թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված «Եվ յոթերորդ օրը...» գեղարվեստական կինոնկարի պրեմիերան։ Ֆիլմը մի մարդու պատմություն է, որն ամեն ինչ կորցրել է, բայց վատագույնից խուսափելու համար ուժ է առնում իր սեփական անհուսությունից։
Նախագիծը կյանքի է կոչվել 2010-ին։ Նկարահանումները սկսվել են 2013-ին` Գյումրիից 22 կմ հեռավորությամբ գտնվող Աղին գյուղում։ Ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Արման Չիլինգարյանն է, գլխավոր օպերատորը` Արթուր Խաչատրյանը, գլխավոր դերակատարը` Աշոտ Ադամյանը։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ դերասանը նշեց, որ երկրաշարժի ծանր հետևանքները 27 տարի անց էլ մեզ հանգիստ չեն տալիս, սակայն վերապրելու ցանկությունը եղել է, կա և պետք է հաղթի։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ. Գ. Նյութն ամբողջությամբ` «Իրատեսի» հաջորդ համարում։

Դիտվել է՝ 2141

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ