Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Եվրոպացի երիտասարդները հանդիպել են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ

Եվրոպացի երիտասարդները հանդիպել են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ
10.12.2015 | 12:39

Դեկտեմբերի 10-ին «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության՝ EDS-ի խորհրդի հավաքի մասնակիցները խորհրդարանում հանդիպում են ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ։ Խորհրդարանի խոսնակը, ողջունելով երիտասարդներին Հայաստանի օրենսդիր մարմնում, կարևորել է EDS-ի դերը Եվրոպայի ուսանողական շարժման մեջ։ Նա նշել է, որ արագ փոփոխվող աշխարհում մեծ դերակատարում է վերապահվում երիտասարդներին իրենց հետագա գործունեության համար։

Գալուստ Սահակյանը նկատել է, որ EDS-ի անդամները Հայաստանում են այն պահին, երբ ավարտվել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը։ Խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ Հայաստանն անցնում է ավելի ժողովրդավարական կառավարման մոդելի, որը հնարավորություն է տալիս մեր երկրում ընտրական գործընթացներին մասնակից դարձնել և′ քաղաքական մեծամասնությանը, և՜ ընդդիմությանը, և՜ հասարակության լայն շերտերին։ «Սա ևս մեկ հնարավորություն է մեր երիտասարդության համար, որպեսզի անմիջապես մասնակից դառնան երկրում կատարվող փոփոխություններին, առավել ևս պետականաշինարարությանը»,- ասել է Գալուստ Սահակյանը։
ԱԺ խոսնակն ընդգծել է, որ Հայաստանի խորհրդարանում և կառավարման տարբեր օղակներում ընդգրկված են մեծաթիվ գիտակ երիտասարդներ, ում միջոցով ուրվագծվում է Հայաստանի ապագան։ «Աշխարհին անհրաժեշտ են նոր մտածողություն, նոր ծրագրեր, ինչի հիմքում տեսնում ենք ձեզ,- դիմելով ներկաներին՝ ասել է պարոն Սահակյանը՝ տեղեկացնելով, որ նախարարություններում աշխատողների մոտ 40 տոկոսը երիտասարդներ են։- Ունենք նաև երիտասարդ նախարարներ, համայնքների ղեկավարներ։ Մեր ամենակարևոր սկզբունքներից մեկն է երիտասարդներին նախապատրաստել որպես փոխարինողներ, և այդ սկզբունքն այսօր իրականություն է դարձել»։
ԱԺ նախագահը հանդիպման ընթացքում պատասխանել է նաև ներկաների հարցերին։
Հիշեցնենք, որ «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության խորհրդի հավաքը Երևանում անցկացվում է ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության հրավերով։ ՀՀԿ երիտասարդական թևը եվրոպական այս կառույցին անդամակցել է 2015թ. ամռանը։

Դիտվել է՝ 1517

Մեկնաբանություններ