Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գերմանիայի ոստիկանությունը փախստականներին հետ է ուղարկում Ավստրիա

Գերմանիայի ոստիկանությունը փախստականներին հետ է ուղարկում Ավստրիա
12.01.2016 | 21:42

Գերմանիայի դաշնային ոստիկանությունը հստակ պահպանում է փախստականների վերաբերյալ Դուբլինյան համաձայնագրի դրույթները, փոխանցում է Deutsche Welle-ն: Die Welt թերթը գրում է, որ գերմանացի ոստիկաններն ամեն օր հետ՝ Ավստրիա են ուղարկում հարյուրավոր փախստականների, որոնք ուղևորվում են Սկանդինավյան երկրներ: «Նրանց քանակն աճել է օրական 60-ից մինչև 200 մարդ»,- պատմել է Վերին Ավստրիա շրջանի ոստիկանության ներկայացուցիչը: Այդ շրջանի միջոցով Գերմանիա է հասնում օրական 1000-ից մինչև 2000 փախստական: Հետ ուղարկվող փախստականների մեծ մասն Աֆղանստանից է, ովքեր ցանկանում էին հասնել Դանիա կամ Շվեդիա: Ավստրիական ոստիկանության ներկայացուցչի խոսքով` գերմանա-ավստրիական սահմանին մերժումների քանակի աճը համընկել է Դանիայի և Գերմանիայի միջև սահմանային հսկողության սահմանման հետ:
«Եթե կան նախադրյալներ, մենք հետ ենք ուղարկում այն ներգաղթյալներին, ովքեր չեն պատրաստվում ապաստան խնդրել Գերմանիայում»,- նշել է Մյունխենում ոստիկանության ներկայացուցիչը։

Դիտվել է՝ 1492

Մեկնաբանություններ