Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ռուսական բանակը գուցե առաջինը չէ, բայց երկրորդն էլ չէ

Ռուսական բանակը գուցե առաջինը չէ, բայց երկրորդն էլ չէ
19.02.2016 | 22:27

Ռուսական բանակը գուցե դեռ առաջինը չէ, սակայն հաստատ 2-րդն էլ չէ՝ իր միկրոբլոգում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը: Նախօրեին Օբաման հայտարարել էր, որ Սիրիայում մի խումբ ընդդիմադիրներ չեն կարող մրցակցել աշխարհում հզորությամբ 2-րդ բանակի զենքի հետ` նկատի ունենալով Ռուսաստանին։ Ավելի վաղ Օբաման Ռուսաստանն անվանում էր «տարածաշրջանային գերտերություն», սակայն արդեն անցյալ նոյեմբերին Պենտագոնի ղեկավար Էշտոն Քարտերը հայտարարեց, որ սրընթաց զարգացող Ռուսաստանը և Չինաստանը մարտահրավեր են նետում ԱՄՆ-ին` դառնալով առաջատարներ հաստատված աշխարհակարգում։

Դիտվել է՝ 1553

Մեկնաբանություններ