ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«Բիձա մարդ ա, ամբախ-զամբախ խոսացել ա»

«Բիձա մարդ ա, ամբախ-զամբախ խոսացել ա»
22.02.2016 | 16:08

Բիձա մարդ ա, ամբախ-զամբախ խոսացել ա՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ լրագրողներին հայհոյելու փաստին: «Ո՞վ ա լսել, որ քֆուր ա տվել, ես չեմ լսել: Այ մարդ, Սեդրակյանը կուլտուրական մարդ ա: Բիձա մարդ ա, մեկ-մեկ կարող ա փստացնի էլ, ոչինչ»,- ասել է նա: Հարցին, թե մասնակցելո՞ւ է լրագրողների բողոքի ակցիային՝ Մհեր Սեդրակյանի վարքի դեմ, Սեյրան Սարոյանը պատասխանել է. «Ի՞նչ ակցիա, ո՞ւմ դեմ, Մհերի՞: Բիձա մարդ է ընկել ձեռներդ, կերեք էդ մարդուն: Մեծ մարդ ա, ամբախ-զամբախ խոսացել ա, ոչինչ»: Փետրվարի 19-ին, ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, լրագրողների պնդմամբ, իրենց նախիր է անվանել և տեսախցիկների առջև հայհոյել է:
ԱԺ դարպասների մոտ լրագրողները բողոքի ակցիա են անցկացրել՝ պատգամավորին պատժելու պահանջով և դիմել են ԱԺ էթիկայի հարցերով հանձնաժողով՝ պահանջելով քննել Սեդրակյանի վարքը և որոշում կայացնել:

Դիտվել է՝ 1559

Մեկնաբանություններ