Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
25.03.2016 | 00:01

Բայց դու կամաց-կամաց դատաստան տեսնելով՝ ապաշխարության տեղ էիր թողնում՝ չմոռանալով սակայն, որ չար է նրանց արարքը, բնածին է նրանց չարությունը, և հավիտյան չեն փոխվելու նրանց մտածումները, քանզի սկզբից ևեթ անիծված էր նրանց ծնունդը։ Դու երկյուղ չէիր կրում որևէ մեկից, երբ ներում էիր շնորհում մեղավորներին։ Արդարև, ո՞վ կարող է ասել քեզ, թե ինչ ես անում, և ո՞վ կարող է դեմ կանգնել քո դատաստանին, կամ ո՞վ կարող է քեզ կշտամբել ազգեր կործանելու համար, որ դու արել ես, և կամ ո՞վ կարող է քեզ հակառակվել՝ անիրավ մարդկանցից վրեժխնդիր լինելու համար։


Իմաստություն Սողոմոնի 12. 10-12

Դիտվել է՝ 1321

Մեկնաբանություններ