Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
01.04.2016 | 00:02

Այսպիսի գործերով էլ դու սովորեցրիր քո ժողովրդին, թե արդարը պարտավոր է մարդասեր լինել, և բարի հույս ներշնչեցիր քո որդիներին, թե նրանց մեղքերին ապաշխարություն կտաս։ Եթե քո ծառաների թշնամիներին և մահապարտներին այդչափ ներելով դու պատժեցիր և փրկեցիր՝ նրանց տեղ ու ժամանակ տալով, որ կարողանան ազատվել չարիքներից, ապա որքա՜ն ճշմարիտ դատեցիր քո որդիներին, որոնց հայրերի հետ երդում և դաշինք ես կնքել՝ բարի ավետիս տալու համար։ Արդ, մեզ խրատելու համար դու բյուրապատիկ պատժում ես թշնամիներին, որպեսզի մենք, քո բարերարության չափն առնելով, հոգատար լինենք և երբ դատված լինենք, հուսանք ողորմածության։


Իմաստություն Սողոմոնի 12. 19-22

Դիտվել է՝ 1368

Մեկնաբանություններ