Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ադամ Շիֆը աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղին

Ադամ Շիֆը աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղին
10.04.2016 | 15:18

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղին: «Մենք բոլորս միասին կողմ ենք խաղաղությանն ու արդարությանը: Մենք բոլորս «ուժեղ Արցախ» ենք»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Շիֆը՝ տեղադրելով լուսանկար, որում իր ձեռքին շապիկ է` վրան գրված՝ «Արցախն ուժեղ է»: Կոնգրեսմեն Ադամ Շիֆը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի: «Այն, որ այդ հարձակումը տեղի ունեցավ ԱՄՆ-ից Իլհամ Ալիևի վերադարձից ժամեր անց, որտեղ նա հանդիպել էր ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի և պետքարտուղար Ջոն Քերիի հետ, ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի քաղաքականությունը չի աշխատում»,- հայտարարել էր նա:

Դիտվել է՝ 1914

Մեկնաբանություններ