Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են արել պահպանել հրադադարը Ղարաբաղում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են արել պահպանել հրադադարը Ղարաբաղում
14.04.2016 | 11:38

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են արել պահպանել հրադադարի ռեժիմը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող միջնորդ երկրները Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ են արել պահպանել հրադադարի ռեժիմը և անմիջապես սկսել խաղաղ բանակցությունները: Մենք կաշխատենք կողմերի հետ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- ասել է Ջեյմս ՈՒոռլիքը:

Դիտվել է՝ 1897

Մեկնաբանություններ