Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Ալեքսանդր Վերշբոու. Ղարաբաղյան հակամարտությանը չի կարող ռազմական լուծում լինել

Ալեքսանդր Վերշբոու. Ղարաբաղյան հակամարտությանը չի կարող ռազմական լուծում լինել
22.04.2016 | 13:01

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շտապ կարիք ունի դեէսկալացիայի և դիվանագիտական առաջընթացի` ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- Twitter-ի իր էջում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն՝ Բրյուսելում ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ հանդիպել է Ադրբեջանի ՊՆ պատվիրակությունը: Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունների իր տարբերակը: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության, պաշտպանական ոլորտում բարեփոխումների և այլ հարցեր։

Դիտվել է՝ 1788

Մեկնաբանություններ