Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկում են պատժիչ գործողություններ

Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկում են պատժիչ գործողություններ
27.04.2016 | 11:30

ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` ապրիլի 26-ի օրվա ընթացքում և այս պահի դրությամբ հակառակորդը շարունակում է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ինչպես ողջ առաջնագիծը, այնպես էլ խաղաղ բնակավայրերը` կիրառելով տարբեր տրամաչափի ականանետեր, 85, 100, 122 ու 152 միլիմետրանոց թնդանոթներ, ՄՄ-21 (Գրադ) կայանքներ և 9Մ33 Մ3 տիպի զենիթահրթիռային համալիր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկում են պատժիչ գործողություններ` նրան հասցնելով կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ: Այս պահի դրությամբ առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ լարված, ինչի վերաբերյալ պարբերաբար տեղեկացվում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը: Դեսպանի հետ ապրիլի 26-ի երեկոյան հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ընթացքում ներկայացվել է ղարաբաղա-ադրբեջանական զինված դիմակայության գոտում տիրող իրավիճակը և Ադրբեջանի սադրիչ գործողությունները: Ընդգծվել է ԵԱՀԿ-ի դերը զինված դիմակայության գոտում լարվածության թուլացման գործում, ինչպես նաև մոնիտորինգային և միջադեպերի հետաքննության մեխանիզմների շուտափույթ ներդրման անհրաժեշտությունը:

Դիտվել է՝ 2137

Մեկնաբանություններ