Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Ստեփանակերտը միջոցներ կձեռնարկի՝ բացառելու Բաքվի «հանցագործ սցենարով» զարգացումները

Ստեփանակերտը միջոցներ կձեռնարկի՝ բացառելու Բաքվի «հանցագործ սցենարով» զարգացումները
27.04.2016 | 17:06

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ապրիլի 2-ից 5-ը Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայից հետո Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ջանքեր գործադրել վերջնականապես խափանելու հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և այն տեղափոխելու ռազմական հարթություն: «Դրա մասին են վկայում 1994 թվականի մայիսի 12-ին կնքված հրադադարի եռակողմ համաձայնագիրը միակողմանիորեն չեղարկելու՝ ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում Ադրբեջանի կողմից ձեռնարկված փորձերը: Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը դիմում է արդեն ավանդական դարձած խարդախության և մեքենայությունների պրակտիկային՝ փորձելով մեղքը դնել հայկական կողմի վրա և դրանով իսկ խուսափել պատերազմ սանձազերծելու համար պատասխանատվությունից», - ասված է Ղարաբաղի ԱԳՆ հայտարարությունում: ԼՂ ԱԳՆ-ն անհրաժեշտ է համարում հիշեցնել, որ «Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև 1994 թվականի մայիսի 12-ին անժամկետ կնքված համաձայնագիրը հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միակ իրական ձեռքբերումը: Հենց այս համաձայնագրի շնորհիվ է հիմք դրվել խաղաղ բանակցություններին և պայմաններ ստեղծվել հակամարտության արդարացի և վերջնական լուծմանն ուղղված միջնորդների գործունեության համար»:
«Կիսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տեսակետը, որ սույն համաձայնագիրը, ինչպես նաև 1995 թվականի փետրվարին կնքված համաձայնագիրը հիմք են հանդիսանում հրադադարի և դրա ամրապնդման համար, չափազանց կարևոր ենք համարում միջազգային հանրության և միջնորդ երկրների դիրքորոշումների կոնսոլիդացումը արդյունավետ և անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու հարցում՝ ստիպելու Ադրբեջանին հավատարիմ լինել նշված համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորություններին». - ասված է հայտարարությունում: ԼՂ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է համաձայնագրերը վերանայելու ադրբեջանական իշխանությունների ցանկացած փորձ՝ գնահատելով որպես հերթական պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի բացահայտ մտադրություն, և անհրաժեշտ է համարում 1994 թվականի մայիսին հաստատված հրադադարի ռեժիմի լիակատար վերականգնումը։
«Ղարաբաղի և նրա բնակչության անվտանգության ապահովման, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման նպատակով ԼՂ իշխանությունները կձեռնարկեն դիվանագիտական և հնարավոր այլ միջոցներ` 1994 թվականի մայիսի 12-ի և 1995 թվականի փետրվարի 6-ի համաձայնագրերի լիակատար իրագործումն ապահովելու և Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված հանցագործ սցենարով իրադարձությունների զարգացման հնարավորությունը բացառելու համար», - ասված է հայտարարությունում։

Դիտվել է՝ 2044

Մեկնաբանություններ