Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակավայրերը` հարվածելով նաև քաղաքներին. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակավայրերը` հարվածելով նաև քաղաքներին. Արծրուն Հովհաննիսյան
27.04.2016 | 17:08

Ադրբեջանական կողմը թիրախավորում է խաղաղ բնակավայրերը` հարվածելով նաև քաղաքներին՝ ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը.


«Գիշերը բավական լարված է եղել, ադրբեջանական կողմը հրետակոծել է ու կրակել է բավական շատ, մոտ 550 հրետանային արկ: Հակառակորդը թիրախավորել է բնակավայրերը, հատվածներ, որտեղ ապրում է խաղաղ բնակչությունը: Ըստ էության, խփում են քաղաքներին, մասնավորապես, Մարտակերտ քաղաքին են հարվածել: Այս հարցը պետք է բարձրացնել Կարմի խաչի միջազգային կոմիտեում, այլ միջազգային կազմակերպություններում: Ընդգծում եմ` Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակչությանը»:

Դիտվել է՝ 2017

Մեկնաբանություններ