ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Եթե Ադրբեջանը ծավալի նոր ռազմական ագրեսիա, ԼՂ ճանաչման հարցը կմտնի օրակարգ

Եթե Ադրբեջանը ծավալի նոր ռազմական ագրեսիա, ԼՂ ճանաչման հարցը կմտնի օրակարգ
04.05.2016 | 01:48

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ի պատասխան «Panorama.am» գործակալության հարցի, թե ճի՞շտ է, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է առաջիկա նիստում հավանություն տալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու օրենքի նախագծին, ասել է. «Կառավարության օրակարգում ներառված է համաձայնություն տալը ոչ թե օրենքի նախագծին, այլ կառավարության եզրակացությանը: Իսկ համաձայն եզրակացության՝ ճանաչումը պայմանավորվում է իրավիճակի հետագա զարգացումներով: Եթե Ադրբեջանը ծավալի նոր ռազմական ագրեսիա, Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը կմտնի օրակարգ»։

Դիտվել է՝ 1882

Մեկնաբանություններ