Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Դավիթ Տոնոյան. Ադրբեջանի զինուժն առաջին անգամ անցել է ամուր պաշտպանության

Դավիթ Տոնոյան. Ադրբեջանի զինուժն առաջին անգամ անցել է ամուր պաշտպանության
07.05.2016 | 12:30

Վերջին 20 տարում Ադրբեջանի ԶՈԻ-ն առաջին անգամ անցել է «ամուր պաշտպանության»՝ ասել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը։ Հարցին, թե ակտիվորեն քննարկվում է մայիսյան եռատոնի օրերին Ադրբեջանի կողմից լայնածավալ գործողություններ ձեռնարկելու հնարավորությունը, Ադրբեջանը կգնա՞ նման քայլի, Դավիթ Տոնոյանը պատասխանել է. «Ես կարող եմ միայն հաստատել, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը պատրաստ է իրադրության ցանկացած զարգացման, ցանկացած ուղղությամբ եւ ցանկացած պահի: Վերջին 20 տարվա ընթացքում ծավալման բնույթով Ադրբեջանի ԶՈԻ-ն առաջին անգամ ռազմական հռետորաբանությանն ու հոխորտանքներին զուգահեռ անցել է «ամուր պաշտպանության»։

Դիտվել է՝ 2140

Մեկնաբանություններ