Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայերի և ադրբեջանցիների մարզական պատերազմը Լվովում

Հայերի և ադրբեջանցիների մարզական պատերազմը Լվովում
19.05.2016 | 11:27

Մայիսի 16-ին Լվովում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած միջադեպը ՈՒկրաինայում ՀՀ դեսպանության ուշադրության կենտրոնում է՝ ասել է ՈՒկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը:

«Հյուպատոսն արդեն Լվովում է, մեր ուշադրության կենտրոնում գտնվում են երկու միջադեպերն էլ: Հայաստանի ու Ադրբեջանի մարզիկների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ ես համապատասխան նոտաներ եմ ուղարկել ՈՒկրաինայի արտաքին գործերի նախարարությանը և համապատասխան կառույցներին` պահանջելով, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Ինչ վերաբերում է մայիսի 16-ին տեղի ունեցած միջադեպին, ես իրավապահների հետ կապի մեջ եմ, համապատասխան մարմինների հետ զրուցել եմ, որ անվտանգության միջոցառումները խստացվեն»,- ասաց Անդրանիկ Մանուկյանը:
Դեսպանի խոսքով՝ իրենք ամեն ինչ անում են, որ խնդիրը չխորանա:


Լվովում մայիսի 12-15-ին անցկացվող Կունգ-ֆուի Եվրոպայի առաջնության ժամանակ զանգվածային բախում է տեղի ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև: Արցախցի Դավիթ Պետրոսյանի մեծ առավելությամբ անցած մենամարտի վերջնամասում Ադրբեջանի թիմի մարտավկան փորձել է հարվածել հայ մարզիկին, թիկունքից նրա վրա հարձակվել է նաև ռինգում գտնվող ադրբեջանցի մրցակիցը: Դրանից հետո ադրբեջանական թիմի մարզիչներն ու մարզիկները մահակներով հարձակվել են Հայաստանի հավաքականի անդամների վրա: Հարձակման ենթարկված արցախցի մարզիկը ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի 5 տանկ և 1 ՀՄՄ խոցած ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանի եղբայրն է:

Դիտվել է՝ 1802

Մեկնաբանություններ