Քո անձը սիրելի՛ դարձրու ժողովրդին և քո գլուխը խոնարհեցրո՛ւ մեծի առջև։ Քո ականջը խոնարհեցրո՛ւ տնանկին և խաղաղ հեզությամբ պատասխա՛ն տուր նրան։ Զրկվածին փրկի՛ր հզորի ձեռքից և կարճամիտ մի՛ եղիր, երբ դատում ես։ Որբերի համար եղիր ինչպես հայր և նրանց մոր հանդեպ՝ որպես ամուսին, և դու կլինես Բարձրյալի որդու նման, որը քեզ ավելի կսիրի, քան քո մայրը։
Սիրաքի իմաստություն 4. 7-11