Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Սպասվում են «մերկացումներ»

Սպասվում են «մերկացումներ»
03.06.2016 | 03:48

WADA-ն (համաշխարհային դոպինգային միություն) իրականացրել է 2016-ի օլիմպիական խաղերի թեկնածու այն մարզիկների դոպինգ թեստերի վերստուգումներ, ովքեր մասնակցել են Պեկինի (2008 թ.) ու Լոնդոնի (2012 թ.) օլիմպիական խաղերին: Համապատասխանաբար փորձաքննության է վերցվել 454 և 265 փորձանմուշ (հայտնվում է, որ լոնդոնյան օլիմպիադայի գործընթացը շարունակվում է): Դրանք դրական են եղել վեց մարզաձևից երեսունմեկ մարզիկի (Պեկին) և հինգ մարզաձևից քսաներեք մարզիկի (Լոնդոն) մոտ: Կոնկրետ ծանրամարտիկների հետ կապված` քսան մարզիկի փորձանմուշ դրական արդյունք է տվել: «Վերստուգման արդյունքներից հետո շոկի մեջ եմ,- ասել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Տամաշ Այանը:- Տասը փորձանմուշ Պեկինի խաղերից, տասը փորձանմուշ Լոնդոնի խաղերից դրական են: Ցավոք, նրանց թվում են Պեկինի խաղերի մեկ ու Լոնդոնի խաղերի չորս օլիմպիական չեմպիոններ»:


WADA-ն ու ծանրամարտի միջազգային ֆեդերացիան առայժմ անուններ չեն հրապարակում, սակայն հասկանալի պատճառներով պաշտոնական տեղեկատվությունն առանձնապես չի կարող ուշանալ, որովհետև օլիմպիական խաղերի մեկնարկին առանձնապես ժամանակ չի մնացել: Բոլոր դեպքերում տեղեկացնենք, որ ծանրամարտից մենք վերջին երկու օլիմպիական խաղերում չեմպիոն չենք ունեցել, սակայն սև ցուցակում տեղ են գտել ոչ միայն չեմպիոնները, իսկ հիշյալ օլիմպիադաներում մենք ունեցել ենք մեդալակիր մասնակիցներ։


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 928

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ