ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Անգելա Մերկելը ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է, որ ԼՂ խնդիրը ռազմական լուծում չունի

Անգելա Մերկելը ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է, որ ԼՂ խնդիրը ռազմական լուծում չունի
08.06.2016 | 13:44

Գերմանիան ակնկալում է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ և դիվանագիտական լուծում կստանա՝ մադրիդյան սկզբունքների հիման վրա հունիսի 7-ին, Բեռլինում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ինչ մեխանիզմներ է պետք ընդունել Հայաստանի «ագրեսիայի դեմ, որոնք «կստիպեն դուրս գալ օկուպացրած տարածքներից», և ինչու Հայաստանի դեմ պատժամիջոցներ չեն ընդունվում:

«Մենք ուզում ենք միասնական փաթեթ ընդունել, որը քայլ առ քայլ կկարգավորի հակամարտությունը մադրիդյան սկզբունքների հիման վրա: Մենք պետք է աջակցենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ այս գործընթացն առաջ գնա»,- ասել է Մերկելը:

Դիտվել է՝ 1892

Մեկնաբանություններ