ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«ԼՂ հարցով գագաթնաժողովին ընդառաջ Ադրբեջանում լայնածավալ զորավարժության կազմակերպումը հիմարություն է»

«ԼՂ հարցով գագաթնաժողովին ընդառաջ Ադրբեջանում լայնածավալ զորավարժության կազմակերպումը հիմարություն է»
18.06.2016 | 23:43

Ադրբեջանի կողմից լայնածավալ զորավարժություններ անցկացնելու ժամանակը Լեռնային Ղարաբաղի համար անհասկանալի է՝ ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Նման տեսակի զորավարժություններ կազմակերպելու համար ընտրված ժամանակահատվածը անհասկանալի է: Ադրբեջանը պարբերաբար է նման զորավարժություններ անցկացնում, ինչպես և մենք՝ Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում: Անհասկանալի է ընտրված ժամանակահատվածը, ընդ որում՝ դա լինելու է Ղարաբաղի և Հայաստանի սահմանում»,- ասաց Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով՝ զորավարժության պլանավորումը «ուժի ցուցադրման փորձ է»:

«Ինչ-որ առումով դա նաև շանտաժի դրսևորում է միջազգային հանրության հանդեպ: Անհասկանալի է, թե ինչպես է այնտեղ և զորավարժություններ, և «Ֆորմուլա 1» անցկացվում: Հնարավոր է, որ սա նաև փորձ է ավելի շատ մարդկանց ուշադրությունը գրավելու և Ադրբեջանը ներկայացնելու որպես ուժեղ երկիր»,- համոզված է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը: Նրա կարծիքով՝ զորավարժություններն ազդեցություն չեն ունենա Արցախի և Հայաստանի անվտանգության վրա:


«Մենք անվտանգության համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները կկիրառենք սահմանի շրջակայքում: Անշուշտ, մենք, ի դեմս Ադրբեջանի, ունենք ոչ կառուցողական հարևանի և անվստահելի կողմի: Նման զորավարժությունների կազմակերպումը այս ժամանակահատվածում հիմարություն է և շանտաժ»,- ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:

Դիտվել է՝ 2078

Մեկնաբանություններ