ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Բակո Սահակյանն ու Պիետ դե Բրույնը քննարկել են ԵԽԽՎ-Արցախ կապերին առնչվող հարցեր

Բակո Սահակյանն ու Պիետ դե Բրույնը քննարկել են ԵԽԽՎ-Արցախ կապերին առնչվող հարցեր
19.06.2016 | 11:20

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հանդիպում է ունեցել Բելգիայի խորհրդարանի և ԵԽԽՎ պատգամավոր Պիետ դե Բրույնի հետ։ Հանդիպմանն արծարծվել են ԵԽԽՎ-Արցախ կապերին, ադրբեջանաղարաբաղյան հակամարտությանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Բակո Սահակյանն ընդգծել է, որ եվրոպական տարբեր պետությունների և կառույցների հետ հարաբերությունների զարգացումը հանդիսանում է Արցախի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը:

Դիտվել է՝ 1365

Մեկնաբանություններ