Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Դուրս եկան փլեյ օֆ

Դուրս եկան փլեյ օֆ
20.06.2016 | 12:51

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Ա խմբի վերջին՝ երրորդ հանդիպումներում մրցեցին Ֆրանսիայի ու Շվեյցարիայի, Ռումինայի ու Ալբանիայի ընտրանիները: Առաջինում գրանցվեց ոչ-ոքի՝ 0:0 արդյունք, երկրորդում ալբանացիները նվազագույն հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ՝ նրան զրկելով պայքարը փլեյ օֆում շարունակելու հնարավորությունից: Նշենք, որ սա Ալբանիայի ընտրանու եվրոպական առաջին մրցելույթն էր եզրափակչում: Ա խմբից պայքարը փլեյ օֆում կշարունակեն առաջին երկու տեղերը գրաված ֆրանսիացիներն ու շվեյցարացիները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 963

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ