Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Լեհերը մեկ քառորդում են

Լեհերը մեկ քառորդում են
25.06.2016 | 22:09

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մեկ ութերորդ առաջին խաղը Լեհաստանի ու Շվեյցարիայի մասնակցությամբ էր: Առաջին խաղակեսում հաջողակ էին լեհերը, երկրորդում՝ շվեյցարացիները: Արդյունքում գրանցվեց ոչ-ոքի հաշիվ ու հարկ եղավ լրացուցիչ ժամանակի: Գոլեր չգրանցվեցին: Հետխաղյա տասնմեկմետրանոցներում առավել դիպուկ էին լեհերը, ովքեր էլ դուրս եկան քառորդ եզրափակիչ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1026

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ