Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մարդիկ ուզում են հանգստանալ

Մարդիկ ուզում են հանգստանալ
02.10.2016 | 10:43

Դարեմի համալսարանի մամլո ասուլիսում, որի ղեկավարությամբ անցկացվել է Rest Test հարցումը 18 հազար մարդու մասնակցությամբ, հայտարարվել է, որ մարդկանց չի բավարարում հանգիստը: Պատասխանողների երկու երրորդից ավելին (68%) ասել է, որ իրենց բացարձակ չի բավականացնում հանգիստը:

1/3-ը հայտնել է, որ իրենց զգացողությամբ իրենց պետք է ավելի շատ հանգիստ, քան միջին մարդուն, և միայն պատասխանողների 10%-ն է վստահ, որ իրենց պետք է ավելի քիչ հանգիստ, քան միջին մարդուն: Ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ հանգստի պահանջը և բավարարվածությունը իրար հետ սերտ կապված են: Այն մարդիկ, որոնց բավարարել է հանգիստը, ավելի երջանիկ են եղել և գոհ իրենց կյանքից:

«Երջանկության սանդղակում» ավելի բարձր միավորներ են հավաքել նրանք, որ հանգստացել են օրական 5-6 ժամ: Գիտնականները պարզել են, որ հանգստի այդ տևողությունն է օպտիմալը:

Դիտվել է՝ 2520

Մեկնաբանություններ