Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Նախարարավազքն ավարտվեց

Նախարարավազքն ավարտվեց
07.10.2016 | 00:39

Կրքերը հանդարտվեցին, կառավարության նոր կազմը հաստատվեց, վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության երեկվա նիստում վստահեցրեց. «Մենք մեր ամենօրյա աշխատանքով ազդակ ենք տալու ՀՀ քաղաքացուն, որ գնում ենք նրա սպասումները բավարարելու ուղղությամբ»։

Այս հայտարարությունից հետո գործադիրը հաստատեց Սյունիքի նոր մարզպետ Վահե Հակոբյանի թեկնածությունը։ Եթե դիտարկենք կառավարության նոր կազմը, որի նորընտիր նախարարներն անկուսակցական են և, ըստ լուրերի, Կարեն Կարապետյանի ընկերական շրջապատից, նաև հաշվի առնենք, որ Սուրիկ Խաչատրյանը «գահընկեց» եղավ, դժվար չէ հասկանալ, որ վարչապետին տրված է ինքնուրույն գործելու լայն հնարավորություն: Այս փաստը քաղաքական դաշտում ստեղծել է որոշակի անհանգստություն: Շատերը փորձում են հասկանալ, 2017-ի ԱԺ ընտրություններից հետո այս կառավարությունը կշարունակի՞ գործել, և եթե՝ այո, ապա կմասնակցի՞ 2018-ի նախագահական ընտրություններին: Փաստորեն, քամիների առջև է հայտնվել Հայաստանի քաղաքական դաշտը, և մինչ նոր շրջապտույտում կփորձի կողմնորոշվել, վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ իրենք գնում են քաղաքացու սպասումները բավարարելու ճանապարհով: Սա նշանակում է, որ վարչապետը երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը վերցնում է իր վրա:

Ինչ խոսք, ցանկացած երկրում այդ խնդիրների կարգավորումը վարչապետի ուղիղ պարտականությունն է, և այս պահին կարևոր է, որ վարչապետի նշած ազդակները լինեն ոչ թե ցուցադրական, այլ գործնական, ժողովուրդն էլ իր մաշկի վրա զգա դրական փոփոխությունները:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1011

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ