Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Գյումրիում նշվել է Երիտասարդության համաշխարհային օրը

Գյումրիում նշվել է Երիտասարդության համաշխարհային օրը
11.11.2016 | 12:40

Նոյեմբերի 10-ին՝ Երիտասարդության համաշխարհային օրը, Գյումրիի «Սև ամրոց» համալիրում կայացած համերգով մեկնարկել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության միջոցառումների շարքը՝ նվիրված երիտասարդական տոներին։ Շիրակի մարզի ավելի քան 2000 երիտասարդների հաճելի երեկո պարգևեց «Ռեինկարնացիա» խումբը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, տոների առթիվ շնորհավորելով Շիրակի մարզի երիտասարդներին, նշեց, որ տարվա ընթացքում ՀԵՀ կողմից կազմակերպված միջոցառումները մեծ ընդգրկում ունեն մարզերում. «Մենք ուզում ենք, որպեսզի երիտասարդը, լինի նա Շիրակում թե Սյունիքում, որևէ խնդիր չունենա, նրանց համար կազմակերպված միջոցառումները չտարբերվեն մայրաքաղաքի երիտասարդների համար իրականացվող ծրագրերից։ Այս նախաձեռնությունը հենց դրան է միտված»։ Կարեն Ավագյանը հատկապես շնորհավորեց սահմանին մեր անդորրը պահպանող զինվորների տոնը։ Ներկաները ոգեկոչեցին նաև ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված տղաների հիշատակը։


Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նույնպես ողջունեց երիտասարդներին և նշեց, որ տոնը համախմբման խորհուրդ ունի։ Նա հավաստիացրեց, որ Գյուրիի քաղաքապետարանն ամեն ինչ անում է երիտասարդների խնդիրները լուծելու համար, և մեծ են իրենց հույսերը երիտասարդների ու պատանիների հետ կապված։


Կարինե Մնացականյանը համերգի մասնակիցներից էր, ապրում է Գյումրիում ու ասում, որ նման միջոցառումներ իրենց մոտ հաճախ չեն կազմակերպվում, մինչդեռ իրենք դրա կարիքն ունեն։ Նա հույս հայտնեց, որ իրենց քաղաքում դրանք շարունակական կլինեն։
Նշենք, որ երիտասարդական տոներին նվիրված մշակութային ու մարզական միջոցառումները շարունակվելու են Վանաձորում և Երևանում։

Դիտվել է՝ 2134

Մեկնաբանություններ