Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
18.11.2016 | 00:19

Հարուստը զրկում և ի՛նքն է սպառում, աղքատը զրկվում և ի՛նքն է ներողություն խնդրում։ Եթե դու նրան պետք լինես, նա քեզ կօգտագործի, իսկ եթե պետք չես, քեզ կլքի։ Եթե ունևոր ես, նա քո ընկերը կլինի, քեզ կքամի և չի էլ կարեկցի։ Երբ քո կարիքն ունենա, կմոլորեցնի քեզ, կժպտա երեսիդ և հույս կտա քեզ։ Քեզ հետ կխոսի ազնվությամբ և կասի. «Քեզ ի՞նչ է պետք», ու քեզ կամաչեցնի իր հյուրասիրությամբ, մինչև որ երկու-երեք անգամ կողոպտի և ապա խաբի քեզ, որից հետո երբ տեսնի քեզ, կարհամարհի ու երես կթեքի քեզնից։


Սիրաքի իմաստությունը 13. 4-9

Դիտվել է՝ 1452

Մեկնաբանություններ