Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Ժառանգությունը» կարող է լուծարվել

«Ժառանգությունը» կարող է լուծարվել
03.12.2016 | 01:02

«Ժամանակը» գրում է. «Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է չմիանալ «Քաղաքացիական պայմանագիր»-«Լուսավոր Հայաստան» դաշինքին։ Նա անձնական խնդիրներով ԱՄՆ-ում է և որոշել է սպասել Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու որոշմանը, որից հետո կհայտարարի իր քայլերի մասին։


«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը բանակցություններ է վարում Վարդան Օսկանյանի «Համախմբման» հետ։ Դաշինքով մասնակցությանը դեմ է կուսակցության փոխնախագահ Զարուհի Փոստանջյանը։ Չի բացառվում, որ ընտրություններից առաջ ժառանգականներից ամեն մեկը մի կուսակցության ցուցակում հայտնվի, ու արդյունքում կուսակցությունը լուծարվի»:

Դիտվել է՝ 1165

Մեկնաբանություններ