Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Նոր դաշի՞նք՝ նախկին նախարարների եռյակ

Նոր դաշի՞նք՝ նախկին նախարարների եռյակ
14.12.2016 | 18:35

Նախկին ԱԳ նախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը «Ազատության» եթերում պատասխանելով Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգության» և Սեյրան Օհանյանի հնարավոր կուսակցության հետ գործակցության մասին, հաստատել է հանդիպումների և քննարկումների առկայությունը:

Վարդան Օսկանյանն ասել է, որ դա լավ դաշինք կլինի խորհրդարանի ընտրությունից առաջ: Միաժամանակ նա նշել է, թե Սեյրան Օհանյանն իհարկե դեռևս չի կայացրել քաղաքական գործունեությամբ զբաղվելու որոշում: Դրան զուգահեռ՝ Օհանյանի թիմակիցները մարզերում հանդիպում են տարբեր քաղաքացիների և ասում, որ պետք է հեռացնել այս իշխանությանը:

Դիտվել է՝ 1612

Մեկնաբանություններ