Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

ԱՄՆ-ի ընտրանին ուժեղագույնն է

ԱՄՆ-ի ընտրանին ուժեղագույնն է
06.01.2017 | 19:34

Ավարտվեց հոկեյի աշխարհի հերթական երիտասարդական առաջնությունը: Եզրափակչում հանդիպեցին ԱՄՆ-ի ու Կանադայի ընտրանիները: Առաջին խաղափուլում ուժեղ էին կանադացիները (0:2), երկրորդում՝ ամերիկացիները (2:0),իսկ երրորդում գրանցվեց հավասար արդյունք (2:2):

Հաղթողը որոշվեց հետխաղյա բուլիտներով, որտեղ առավել հաջողակ եղան ամերիկացիները: Բրոնզի համար պայքարում Ռուսաստանի ու Շվեդիայի հավաքականները նույնպես խաղի հիմնական ժամանակում չկարողացան որոշել հաղթողին (1:1): Օվերթայմն ավելի հաջողակ եղավ ռուսների համար՝ 1:0: Նշենք, որ արդեն յոթերորդ տարին է ռուսներն աշխարհի առաջնություններից վերադառնում են մեդալով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1674

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ