ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Կյանք ու կռիվը» կներկայանա նաև գրքի տեսքով

«Կյանք ու կռիվը» կներկայանա նաև գրքի տեսքով
25.01.2017 | 17:30

Արցախյան պատերազմին նվիրված Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասը մեծ էկրաններին կլինի հունվարի 27-ից:
«Կյանք ու կռիվ» ֆիլմի նկարահանումների ընթացքում սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմը, որը պրոդյուսերներին և ռեժիսորին դրդեց մտածել 2-րդ ֆիլմի ստեղծման մասին: Նախորդ ֆիլմի հերոսների ճակատագրերի միջով այս ֆիլմում տեսնում ենք անցած 25 տարվա մեր ճանապարհը»,- տեղեկացնում է «Շարմ» հոլդինգը:


«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի դերասանական կազմը փոխված է: Դերերը ստանձնել են Բաբկեն Չոբանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Նարինե Գրիգորյանը, Անի Ղազարյանը, Արծրուն Չոբանյանը, Դիանա Մալենկոն, Դմիտրի Մարյանովը, Գագիկ Մադոյանը, Արմեն Մարգարյանը, Վարուժան Մարգարյանը: Սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորն է Մհեր Մկրտչյանը, բեմադրող օպերատորը` Վահագն Տեր-Հակոբյանը, կոմպոզիտորները՝ Արմեն Մարտիրոսյանը, Անդրանիկ Բերբերյանը, պրոդյուսերը՝ Կարեն Ղազարյանը, գլխավոր պրոդյուսերը՝ Ռուբեն Ջաղինյանը:
«Կյանք ու կռիվ» ֆիլմի հաղթարշավն ակնհայտ էր:


2016-ի սեպտեմբերից երևանյան կինոթատրոնները լեփ-լեցուն են: «Կյանք ու կռիվը» շահել է հանդիսատեսի համակրանքն ու հայտնվել քննարկումների կիզակետում: Ֆիլմը ցուցադրվում է նաև ՀՀ զորամասերում, բուհերում, Գևորգյան հոգևոր ճեմարանում, Արցախում (արցախյան ցուցադրությունից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է ԼՂՀ կինոշուկայի զարգացմանը): 2016-ին Pan Armenian Entertainment Awards 2016 մրցանակաբաշխության ժամանակ «Կյանք ու կռիվ»-ը մրցանակի է արժանացել «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում, իսկ Ազգային արտադրության ֆիլմերի «Անահիտ» առաջին մրցանակաբաշխության ժամանակ մրցանակ է նվաճել միանգամից մի քանի անվանակարգերում` լավագույն խաղարկային ֆիլմ, լավագույն օպերատոր (Վահագն Տեր-Հակոբյան), լավագույն դերասան (Սամվել Թադևոսյան):


Հավելենք, որ «Զանգակ» հրատարակչությունը հրատարակելու է ֆիլմի սցենարի վրա հիմնված «Կյանք ու կռիվ» վեպը: Վեպի հեղինակը արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանն է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ. Գ. Մանրամասները`«Իրատեսի» առաջիկա համարներից մեկում:

Դիտվել է՝ 4020

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ