Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հանրապետականը հնարավոր է համարում ԱԺ ընտրությունների օրվա հետաձգումը

Հանրապետականը հնարավոր է համարում ԱԺ ընտրությունների օրվա հետաձգումը
27.01.2017 | 00:19

ՀՀԿ-ն հնարավոր է համարում դիտարկել խորհրդարանական ընտրությունների օրը՝ ապրիլի 2-ը, փոփոխելու հարցը։ «Եթե առանց բացառության բոլոր քաղաքական դերակատարները գան քաղաքական պայմանավորվածության, որ երեք, չորս կամ հինգ օրով պետք է հետաձգել ընտրության օրը, որը համընկնում է ապրիլի 2-ի հետ, ՀՀԿ-ն այստեղ որևէ քաղաքական խոչընդոտ չի տեսնում»,- ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։


«Մենք պատրաստ ենք բոլոր քաղաքական ուժերի հետ քննարկելու այդ հարցը»,- ընդգծեց նա:

Դիտվել է՝ 848

Մեկնաբանություններ