Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ԱՄՆ պետքարտուղարը ԼՂՀ-ի մասին

ԱՄՆ պետքարտուղարը ԼՂՀ-ի մասին
28.01.2017 | 15:56

ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պատրաստակամություն է հայտնել աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի հետ` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պետքարտուղարի պաշտոնում նշանակման քննարկումների ժամանակ Ռեքս Թիլերսոնն ասել է. «Եթե ես ստանձնեմ պետքարտուղարի պաշտոնը, կաշխատեմ Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների հետ` հանուն խաղաղ, երկարատև լուծում գտնելու, որը թույլ կտա տարածաշրջանում հաստատել կայունություն և բարգավաճում: Այս գործընթացում առաջին քայլը պետք է լինի վստահության հաստատումը, այն կերաշխավորի, որ կողմերի միջև հաստատված համաձայնությունները հարգվեն»:


Պատասխանելով սենատոր Էդ Մարքեյի հարցին, թե ինչ քայլեր կձեռնարկի` դադարեցնելու Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը, Թիլերսոնն ասել է. «Կողմերի հետ իմ քննարկումների ժամանակ ես կաջակցեմ Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական, տնտեսական և քաղաքացիական հասարակությունների միջև հարաբերությունների կարգավորմանը: Տարածաշրջանում ԱՄՆ առաջնորդությունը և հանձնառությունը կնպաստի անհրաժեշտ վստահության հաստատմանը` հանուն Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման»: Նա պատրաստ է երաշխավորել կրոնական փոքրամասնությունների և նրանց սեփականության իրավունքների պաշտպանությունը` այդ թվում և Թուրքիայի հայկական համայնքի:


ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուն հայտարարել է, որ ԱՄՆ-ի շահերից է բխում Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների զարգացումը:

Դիտվել է՝ 1859

Մեկնաբանություններ