ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Լավ քնել է

Լավ քնել է
22.04.2017 | 15:53

Գերմանական Բադեն-Բադեն քաղաքում անցկացվող Grenke Chess Classic մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Լևոն Արոնյանը դարձել է հաղթող: Մեր գրոսմայստերի հաղթական ելույթում էական դեր է վերապահվել իրար հետևից տարած չորս հաղթանակին:

Հատկապես նշանակալից է եղել աշխարհի չեմպիոնից շահած մարտը, որից հետո, ինչպես խոստովանել է մեր գրոսմայստերը, կարողացել է մի լավ քնել, քունն առնել՝ բացատրելով, որ «հաղթանակներից հետո ավելի բարդ է քնել, իսկ եթե վատ ես խաղացել ու դժվար դիրք պահպանել, դրանից հետո կարողանում ես շատ արագ քնել»:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1596

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ