ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Շարժական կինոթատրոնները կինոն կհասցնեն հեռավոր շրջաններ

Շարժական կինոթատրոնները կինոն կհասցնեն հեռավոր շրջաններ
18.05.2017 | 15:36

Հայաստանում Չինաստանի դեսպանությունը «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, ըստ մշակույթի նախարար Ա. Ամիրյանի հետ մարտ ամսին ստորագրած հուշագրի, անհատույց տրամադրել է 4 շարժական կինոթատրոն:

Կինոն հաճախ Հայաստանի հեռավոր շրջաններ է հասնում շարժական կինոթատրոնների օգնությանը:


Կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համապատասխան տեխնիկայի (պրոյեկտոր, էկրան, ձայնային համակարգ) առկայության դեպքում կինոդիտումներ են անցկացվում մարզային դպրոցներում, մշակութային կենտրոններում: Սահմանամերձ շրջանում, երբ առհասարակ պայմաններ չեն լինում, կինոն հասցրել են «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի տրամադրած շարժական մեքենա կինոթատրոնի օգնությամբ: Զրուցակիցս նշեց, որ Չինաստանի տրամադրած կինոթատրոնները բարձրորակ են, համալիր տեխնիկա է` մեծ էկրանով, բարձրորակ կինոպրոյեկտորով ու ձայնային համակարգով: Հրապարակներում, ցանկացած բացօթյա հարթակում կարող են ապահովել ֆիլմերի որակյալ ցուցադրում:
Չինաստանի դեսպանության նվիրած շարժական կինոթատրոնների շնորհանդեսը տեղի ունեցավ Երևանի Հյուսիսային պողոտայում: Հաջորդ շաբաթվանից, «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում, կինոթատրոնները կճանապարհվեն Հայաստանի մարզեր: Հուշագրով նախատեսվում է նաև չինական ֆիլմերի ցուցադրություն:


Մարզային ցուցադրությունները կհովանավորի «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը: «Մշակութային կանգառը» մեկնարկել է տարեսկզբից` ՀՀ մարզերում և Արցախում: Ծրագրի շրջանակում անցկացվում են համերգներ, թատերական ներկայացումներ, ցուցահանդեսներ, կինոցուցադրումներ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2421

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ