«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Գիշերը շփման գծում

Գիշերը շփման գծում
24.05.2017 | 17:03

Մայիսի 23-ին և լույս 24-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 95 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 1140 կրակոց:

Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի հարավարևելյան ուղղությամբ կիրառել է նաև 60 և 82- միլիմետրանոց ականանետներ (14 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (41 արկ): Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահությունը:

Դիտվել է՝ 1636

Մեկնաբանություններ