Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Համաշխարհային ճանաչում ունեցող արտիստների մասնակցություն և թեժ մրցակցություն՝ «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնում

Համաշխարհային ճանաչում ունեցող արտիստների մասնակցություն և թեժ մրցակցություն՝ «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնում
24.06.2017 | 11:54

Հուլիսի 4-12-ը Երևանում կայանալիք «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնի ընթացքում սպասվում է ինչպես թեժ մրցակցություն, այնպես էլ մեծահամբավ երաժիշտների մասնակցություն։


Մրցույթ-փառատոնն անցկացվում է «դաշնամուր» մասնագիտությամբ։ Մրցութային փուլերին մասնակցելու համար ժամանելու են երիտասարդ դաշնակահարներ (մինչև 34 տարեկան) աշխարհի տարբեր երկրներից՝ Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան, Իրան, Սիրիա, Հարավային Կորեա, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Վրաստան, Հայաստան։ Մրցույթը կանցկացվի երկու փուլով. դրանք տեղի կունենան Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ Մրցույթի ժյուրին կղեկավարի պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը։
Մրցույթ-փառատոնը կուղեկցվի նաև կամերային և սիմֆոնիկ համերգային երեկոներով, որոնց ընթացքում ելույթ կունենան՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային կամերային նվագախումբը, Խաչատրյան տրիոն, Աբգար Մուրադյան դուետը։ Ինչպես նաև՝ ջութակահարներ Ռոման Կիմը, Ֆյոդր Ռուդինը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, դաշնակահարներ Նարե Արղամանյանը, Լիլիթ Գրիգորյանը։ Իսկ մրցույթ-փառատոնի փակման գալա համերգի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենա աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը։


«Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture) նախաձեռնությամբ։ Մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Սմբատյանը։ Մրցույթ փառատոնը կայանում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։

Դիտվել է՝ 2210

Մեկնաբանություններ