Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ոստիկաններն ու ծանր տեխնիկան վերացնում են Ֆիրդուսի շուկան

Ոստիկաններն ու ծանր տեխնիկան վերացնում են Ֆիրդուսի շուկան
19.07.2017 | 23:35

Երևանի Ֆիրդուսի փողոցի տոնավաճառն ապամոնտաժվում է։
Հուլիսի 19-ի առավոտյան բնակիչները և առևտրականները թույլ չէին տվել փողոցում ապամոնտաժում իրականացնել: Նրանց առաջարկ էր եղել այլ տոնավաճառներ տեղափոխվելու վերաբերյալ, սակայն հրաժարվել են՝ պատճառաբանելով, որ տաղավարների վարձակալման գները բարձր են:


Երևանի Ֆիրդուսի փողոցի տոնավաճառի ապամոնտաժումը վերսկսվեց, և առևտրականները հավաքում են իրենց ապրանքները: Ֆիրդուսի փողոցի տոնավաճառի առևտրականների մեծ մասը բացել էր իրենց տաղավարները և շարունակում էր ապրանքների վաճառքը, սակայն, ավելի ուշ ապամոնտաժող հատուկ տեխնիկա մտցվեց տարածք և առևտրականները ստիպված եղան հավաքել իրենց ապրանքները: Առևտրականների մի մասը մինչև 2018-ի հունվար ժամանակ էր խնդրում, որ կարողանա իրենց ապրանքներն ամբողջությամբ վաճառել: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել էին, որ կառավարության որոշմամբ, Ֆիրդուսի տարածքը հանրային գերակա շահ էր ճանաչվել դեռ 2007 -ին և պետք է իրացվի՝ քաղաքաշինական ծրագիր կյանքի կոչելու համար:


Քաղաքապետարանում մեկ ամիս առաջ տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականներին այլ տոնավաճառներում տեղավորելու աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ հունիսի 19-ից 20 առևտրականներ տեղափոխվել են այլ տոնավաճառներ, իսկ մյուսների հետ բանակցությունները դեռևս շարունակվում են: Նշվել է, որ պետք է լուծվեր ևս 30 առևտրականների տեղափոխման հարցը:

Դիտվել է՝ 5352

Մեկնաբանություններ